Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էկվադորում զինված անկարգությունների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել

10:06, չորեքշաբթի, 10 հունվարի, 2024 թ.
Էկվադորում զինված անկարգությունների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել

Էկվադորում զինված անկարգությունների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, հաղորդում է ազգային ոստիկանությունը:

«Հայտնում ենք, որ այս երեկո Գուայաս նահանգի Նոբոլ քաղաքում մեր երկու ընկերները սպանվել են` զինված հանցագործների կողմից»,- հայտնել է ոստիկանությունը՝ Х-ի էջում:

Ավելի վաղ Էկվադորի նախագահը մոբիլիզացրել էր բանակը՝ զինված գրոհայինների դեմ պայքարելու համար, որոնք լայնածավալ ապստամբություն են սկսել: Երկրի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարը հրամայել է չեզոքացնել ավելի քան 20 հանցավոր խմբավորումների՝ առանց նրանց հետ բանակցությունների մեջ մտնելու:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էկվադորի բանտից փախել է հանցավոր խմբավորման պարագլուխը (մեղադրվում է երկրի նախագահի թեկնածուի սպանության մեջ) ու ևս 40 բանտարկյալ: Երկրում երկու ամսով արտակարգ դրություն է հայտարարվել: Նախագահի խոսքով՝ արտակարգ դրության ռեժիմը թույլ կտա զինվորականներին և ոստիկանությանը վերահսկել իրավիճակը:

Էկվադորում զինված անկարգությունների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել
2245 | 0
Facebook