Թուրքիայից Ռուսաստան է ներկրվել հավկիթի երկրորդ խմբաքանակը՝ 316,8 հազար հատ։ Այս մասին ասվում է Ռոսսելխոզնադզորի հաղորդագրության մեջ։ Առաջին խմբաքանակը ներմուծվել է նույն քանակությամբ հունվարի 3-ին։
«Հունվարի 5-ին «Յարագ Կազմալյար» անցակետով Թուրքիայից ներկրվել է 19,36 տոննա սննդային հավկիթի երկրորդ խմբաքանակը՝ Ռուսաստանի տարածքում հետագա իրացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հավկիթի դեֆիցիտը մեղմելու համար 2023 թվականի դեկտեմբերին Ռուսաստանը սկսել էր հավկիթ ստանալ նաև Ադրբեջանից: