Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պենտագոնի ղեկավարին իմպիչմենթ է սպառնում. #TheHill

11:18, երեքշաբթի, 09 հունվարի, 2024 թ.
Պենտագոնի ղեկավարին իմպիչմենթ է սպառնում. #TheHill

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին իմպիչմենթ է սպառնում, գրում է The Hill-ը։ Բանաձևը կներկայացնի Ներկայացուցիչների պալատի հանրապետական օրենսդիր Մեթ Ռոզենդեյլը։ Օրենսդիրի խոսքով՝ նախարարի որոշումը՝ չհրապարակել ազգային ռազմաբժշկական կենտրոնում գտնվելու մասին տեղեկատվությունը, խախտել է նրա երդումը և վտանգի տակ դրել ամերիկացիների կյանքը:
     Օսթինի հոսպիտալացման շուրջ ԱՄՆ-ում ծագած սկանդալից հետո Պենտագոնի խոսնակ գեներալ Պատրիկ Ռայդերը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում մանրամասն բացահայտել է իրադարձությունների զարգացումը: «Դեկտեմբերի 22-ին պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը պլանային բժշկական ստուգում է անցել Ուոլթեր Ռիդի անվան ազգային ռազմաբժշկական կենտրոնում։ Հիվանդանոցում գտնվելու ընթացքում նա օպերատիվ լիազորությունները փոխանցել է պաշտպանության փոխնախարարին։ Հաջորդ օրը Օսթինը վերադարձել է տուն և շարունակել աշխատել այնտեղից՝ Սուրբ Ծննդյան տոների ժամանակ»,- ասել է Ռայդերը։

2415 | 1
Facebook