Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը պահանջում է Օսթինի պաշտոնանկությունը

10:18, երեքշաբթի, 09 հունվարի, 2024 թ.
Թրամփը պահանջում է Օսթինի պաշտոնանկությունը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պահանջում է անհապաղ պաշտոնանկ անել պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին։ Այս մասին նա գրել է իր Truth Social սոցցանցում, հայտնում է New York Post-ը։
     «Նա մեկ շաբաթ անհետացել էր, և ոչ ոք գաղափար չուներ՝ որտեղ է»,- գրել է Թրամփը։
     Նախորդ շաբաթվա սկզբին Օսթինը հոսպիտալացվել էր, սակայն Պենտագոնն այդ մասին հայտնել էր միայն ուրբաթ օրը՝ նշելով, որ նա արդեն վերադառնում է աշխատանքի։

2351 | 0
Facebook