Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակը լուրջ հետևանքներ կունենա Արևմուտքի համար, այս մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին։ «Պուտինի հաղթանակի հետևանքներն Ուկրաինայում կարող են աղետալի լինել։ Առաջին հերթին Ուկրաինայի, ապա նաև Եվրոպայի և ամերիկյան դաշինքների ամբողջ համակարգի համար»,- ասել է Սիկորսկին՝ CNN-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ Ուկրաինայում հաղթանակից հետո Ռուսաստանին զսպելու գինը շատ ավելի բարձր կլինի, քան այս պահին Կիևին աջակցելու գինն է։ Նա կոչ է արել ամերիկացի օրենսդիրներին՝ շարունակել օգնել Ուկրաինային: