Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել

22:06, երկուշաբթի, 08 հունվարի, 2024 թ.
Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել

Ֆրանսիայի կաբինետի ղեկավար Էլիզաբեթ Բորնը հրաժարական է ներկայացրել, իսկ նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է այն, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
     «Տիկին վարչապետ, ձեր աշխատանքը մեր ազգին ծառայելու համար ամեն օր օրինակելի է եղել: Դուք բարեփոխումներ եք իրականացրել խիզախությամբ, նվիրվածությամբ և վճռականությամբ: Շնորհակալ եմ ի խորոց սրտի»,- գրել է Մակրոնը X-ում:

4235 | 0
Facebook