Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչո՞ւ է Պարիս Հերունու մեծությունը շարունակում մնալ աննկատ». Գևորգ Դանիելյան

22:18, երկուշաբթի, 08 հունվարի, 2024 թ.
«Ինչո՞ւ է Պարիս Հերունու մեծությունը շարունակում մնալ աննկատ». Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞ւ է Պարիս Հերունու մեծությունը շարունակում մնալ աննկատ։
     Աշխարհաստեղծման հայեցակարգերից մեկի՝ «Մեծ պայթյունի» հեղինակները 1978 թ. շուտափույթ արժանացան Նոբելյան մրցանակի։ Առ այսօր այդ թեզը նկատելի հետևողականությամբ հրամցվում է հանրությանը և վերածվել է գրեթե դասագրքային ճշմարտության։
     Անձամբ ձեռնամուխ լինելով ժամանակին խիստ ունիկալ աստղադիտարանի կառուցմանը (այն տևեց շուրջ 25 տարի), Պարիս Հերունին փաստարկված ապացուցեց, որ մեծ պայթյուն ամենևին չի եղել, այդ թեզի հիմնարար ապացույցները պարզապես հօդս ցնդեցին։ Ակադեմիկոսը իր հետազոտության արդյունքները հասցեագրել է աշխարհի բոլոր առանցքային գիտական հաստատություններին, սակայն որևէ պատասխան, անգամ հերքման փորձ չի եղել։ Ընդ որում, խորհրդային գաղափարախությանը, որի հիմքում գիտական աթեիզմն էր, անչափ գրավիչ էր «Մեծ պայթյունի» գաղափարը, ուստի հակառակն ապացուցող հայ ակադեմիկոսի գիտական միտքը չէր կարող հարթ ճանապարհ անցնել։ Նաև մի պարադոքս՝ գիտական աթեիզմ անցնող ուսանողները, ինքս բացառություն չեմ եղել, վերջնականապես տեսնում էին այդ արհեստական ուսմունքի դատարկությունը։
     Ներկայումս արդեն գլոբալիստական գաղափարախոսության տիրույթում բացառվում է Պարիս Հերունու հայտնագործությունները հավուր պատշաճի նկատելը։ Միաժամանակ, ողջունելի է այն, որ արդեն ստվարանում է այն խոշոր գիտնականների շրջանակը, որոնք արդեն բացահայտ հայտնում են Պարիս Հերունու եզրահանգման անխոցելիությունը»:

3280 | 1
Facebook