Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 168-ի

17:06, երկուշաբթի, 08 հունվարի, 2024 թ.
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 168-ի

Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 168-ի, հաղորդում է Kyodo գործակալությունը: Չի հաջողվում կապ հաստատել 323 մարդու հետ։

Նշվում է, որ Վաձիմա քաղաքում, որը համարվում է երկրաշարժի հիպոկենտրոնը, անհայտ է 281 մարդու ճակատագիր:

Փողոցներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով այրվել է մոտ 200 տուն:

Ճապոնիայի Նոտո թերակղզում հունվարի 1-ին տեղի ունեցած երկրաշարժը 175 մետրով ընդլայնել է այդ շրջանի ափային գիծը:

2255 | 0
Facebook