ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության ձգձգումը փակուղի է մտցրել Անկարայի և Վաշինգթոնի հարաբերությունները, գրում է թուրքական T24 թերթը: «Անցյալ տարվա հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ամերիկյան կողմը դժգոհում էր, որ Թուրքիան չի կատարել իր խոստումները: Իրականում հոկտեմբերին, երբ խորհրդարանը սկսեց աշխատանքը, Թուրքիայի կառավարությունը, կարծես, որոշեց հավանություն տալ Շվեդիայի անդամակցությանը: Սակայն խորհրդարանի բացման ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը, ապա հոկտեմբերի 7-ին Գազայի պատերազմը թույլ տվեցին կառավարությանն ասել՝ «մեր ձեռքերը կապված են»»,- գրում է թերթը: