Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Արևմուտքը կարող է Ուկրաինային զրկել օգնությունից՝ Բելգորոդին հարվածելու պատճառով. #LCI

15:00, երկուշաբթի, 08 հունվարի, 2024 թ.
Արևմուտքը կարող է Ուկրաինային զրկել օգնությունից՝ Բելգորոդին հարվածելու պատճառով. #LCI

Արևմուտքը կարող է Ուկրաինային զրկել օգնությունից, եթե վերջինը շարունակի հարվածներ հասցնել Բելգորոդին: Այս մասին հայտարարել է ֆրանսիական LCI հեռուստաալիքի մեկնաբան Մագալի Բարտեն:

«Եթե ռուսական քաղաքի վրա հարձակումներն ավելանան, ավելի շատ խաղաղ մարդիկ կզոհվեն, և օտարերկրյա կառավարությունների համար ավելի դժվար կլինի համաձայնել ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային: Մենք հստակ տեսնում ենք, որ քաղաքացիական անձանց և ռազմական նպատակների միջև սահմանը սկսում է լրջորեն ջնջվել: Դա ռիսկ է»,- ասել է լրագրողը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ից Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծում են Բելգորոդը և տարածաշրջանի այլ քաղաքներ՝ «Տոչկա-ՈՒ», «Օլխա» օպերատիվ-մարտավարական հրթիռներով և ՀԿՌՀ արկերով: Առաջին՝ ամենահզոր հարվածի հետևանքով զոհվել է 25 մարդ, ավելի քան 100-ը՝ վիրավոր է:

Արևմուտքը կարող է Ուկրաինային զրկել օգնությունից՝ Բելգորոդին հարվածելու պատճառով. #LCI
4187 | 0
Facebook