Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարությանը

14:24, երկուշաբթի, 08 հունվարի, 2024 թ.
Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարությանը

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլու հայտարարությանը:

«Ես չգիտեմ՝ ճշգրիտ է արդյոք հայտարարությունը, բայց մենք ունենք հստակ դիրքորոշում տարածաշրջանում, հատկապես Կովկասում իրավիճակի, տարածաշրջանում խաղաղության և կայունության, միջանցքների և տարանցիկ անցումների վերաբերյալ։ Մենք կողմ ենք տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը՝ հանուն խաղաղության և կայունության: Մշտապես նշել ենք, որ առևտրատնտեսական համագործակցության զարգացումը չի կարող արդարացում լինել տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների և տարբեր երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտման համար»,- ասել է Քանանին:

Հիշեցնենք, որ երեկ Ուրալօղլուն հայտարարել էր, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» ամբողջությամբ կարող է կյանքի կոչվել մինչև 2028 թվականը:

9355 | 1
Facebook