Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասքը մեկնաբանել է The Wall Street Journal-ի հոդվածն այն մասին, թե ինքը թմրանյութեր է օգտագործում:
Գործարարն իրեն պատկանող X սոցիալական ցանցում հայտարարել է, որ մարիխուանա է ծխել 2018-ին՝ Ջո Ռոգանի շոուի ժամանակ, որից հետո, ՆԱՍԱ-ի խնդրանքով, երեք տարի թմրանյութերի ընտրանքային թեստ է հանձնել: Գործարարի խոսքով՝ երեք տարվա ընթացքում ոչ մի թմրանյութ կամ ալկոհոլ չի հայտնաբերվել:
Ավելի վաղ WSJ-ը գրել էր, որ Մասքը, ըստ աղբյուրների, թմրանյութեր է օգտագործում և որ Մասքի թոփ-մենեջերներն անհանգստացած են: