ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի գնա երկրորդ ժամկետի և դուրս կգա նախագահական մրցապայքարից, ենթադրել է JPMorgan-ի առաջատար մասնագետ Մայքլ Ջեմբլասթը, գրում է Express-ը:
Վերլուծաբանը կանխատեսել է, որ Բայդենը կհանի իր թեկնածությունը այսպես կոչված «սուպեր երեքշաբթիից» հետո, երբ նահանգների մեծ մասում տեղի կունենան առաջնային ընտրություններ:
Նրա կարծիքով՝ Բայդենը հրապարակային հայտարարության մեջ իր որոշման պատճառների թվում կնշի առողջական վատ վիճակը։
Դրանից հետո, ինչպես նշել է Ջեմբլասթը, Բայդենը թույլ կտա Դեմոկրատական կուսակցությանն ընտրել նրան, ով կփոխարինի իրեն 2024 թվականի ընտրություններում։
Բացի այդ, վերլուծաբանը նշել է, որ ԱՄՆ 46-րդ նախագահի վարկանիշը մշտապես ընկնում է արտաքին և ներքին քաղաքականության սխալների ֆոնին: Մասնավորապես, հավելել է նա, վերջին 4 տարում երկրում աշխատատեղերի թիվը կրճատվել է 10 տոկոսով։