Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Ճապոնիան 37 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ԱԹՍ-երի հայտնաբերման համակարգերի համար

20:36, կիրակի, 07 հունվարի, 2024 թ.
Ճապոնիան 37 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ԱԹՍ-երի հայտնաբերման համակարգերի համար

Ճապոնիայի կառավարությունը 37 միլիոն դոլար կուղարկի ՆԱՏՕ-ի հիմնադրամ, որը կուղղվի նաև Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման համակարգեր տրամադրելու համար։

Այս մասին Կիևում հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Յոկո Կամիկավան` Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցությունների ժամանակ։ «Ճապոնիան վճռական է` աջակցելու Ուկրաինային խաղաղություն վերականգնելու հարցում: Ես զգում եմ, թե ինչ լարված իրավիճակ է այժմ Ուկրաինայում։ Եվս մեկ անգամ խստորեն դատապարտում եմ Ռուսաստանի հրթիռային հարձակումները, հատկապես` Ամանորին»,- ասել է ճապոնացի նախարարը։

Կամիկավան նաև խոստացել է Ուկրաինային հինգ շարժական գազատուրբինային գեներատորներ տրամադրել, որոնք պետք է օգնեն ձմռանը էլեկտրաֆիկացմանը։

Նշենք, որ Ուկրաինայում ռազմական հակամարտության սրումից հետո Տոկիոն Կիևին տրամադրել է ավելի քան 7,6 մլրդ դոլարի մարդասիրական, պարենային, ֆինանսական և այլ օգնություն։

Կամիկավան, ով արտասահմանյան շրջագայության մեջ է` դեպի Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա, կիրակի օրը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա:

3800 | 0
Facebook