Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շառլ Միշելը վաղաժամ կլքի իր պաշտոնը

12:00, կիրակի, 07 հունվարի, 2024 թ.
Շառլ Միշելը վաղաժամ կլքի իր պաշտոնը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ում մանդատի ժամկետը լրանում է 2024-ի նոյեմբերի վերջին, ասել է, որ մասնակցելու է Եվրոխորհրդարանի ընտրություններին և ամռանը կլքի իր պաշտոնը՝ զբաղեցնելու պատգամավորի աթոռը։
     Նախօրեին բելգիական Soir-ը հայտնել էր, որ Միշելը Եվրոխորհրդարանի առաջիկա ընտրություններում կարող է գլխավորել «Բարեփոխումների շարժում» կուսակցության թեկնածուների ցուցակը։ «Որոշել եմ մասնակցել հունիսին կայանալիք ընտրություններին»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել էր Միշելը։

4582 | 2
Facebook