Իլոն Մասքը նախազգուշացրել է Նիդերլանդների խորհրդարանական ընտրություններում հաղթող Գերտ Վիլդերսին, որ այդ ազգն «ինքնըստինքյան կվերանա», եթե ծնելիության մակարդակը ցածր մնա:
Հինգշաբթի օրը Մասքը պատասխանել է Վիլդերսի գրառմանը՝ նշելով. «Ամենամեծ խնդիրը, որին մենք այսօր բախվում ենք, մեր սեփական մշակույթի և արևմտյան արժեքների փլուզումն է բաց սահմանների պատճառով: Եթե ծնելիության մակարդակը մնա նույնքան ցածր, հոլանդացիները որպես ազգ ինքնըստինքյան կվերանան»: