Հյուսիսային Կորեան շուրջ 200 արկ է արձակել Հարավային Կորեայի կղզիների ուղղությամբ, հաղորդում է Yonhap-ը:
Նշվում է, որ Հարավային Կորեայում քաղաքացիական անձինք և զինվորականներ չեն տուժել:
Ինչպես նշում է Associated Press-ը, Հյուսիսային Կորեան հրետանային վարժանքներ է անցկացնում: Գործակալության տվյալներով՝ Յոնփհենդո կղզու տարհանումը կապված է հարավկորեացի զինվորականների՝ պատասխան վարժանքներ անցկացնելու պլանների հետ: Սեուլում հայտարարում են, որ տարհանումը «սադրանք» է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ պատրաստ է «առանց հապաղելու» ոչնչացնել Վաշինգթոնն ու Սեուլը, եթե վերջիններն ընտրեն ռազմական առճակատման ուղին: