Լաս Վեգասում 30-ամյա տղամարդը, որին մեղադրում են ծեծկռտուքին մասնակցության մեջ, դատական նիստի ժամանակ հարձակվել է վճիռն ընթերցող դատավորի վրա, հաղորդում է TMZ պորտալը:
Ամբաստանյալի փաստաբանը խնդրել է նրան փորձաշրջան նշանակել, սակայն դատավոր Մերի Հոլթուսը մերժել է այդ խնդրանքը՝ պատճառաբանելով, որ մեղադրյալն ավելի վաղ արդեն կատարել է այլ իրավախախտումներ: Այդ պահին տղամարդը վազել է դատավորի սեղանի մոտ, ցատկել նրա վրա և գետնին գցել:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ դատավորը գլխի շրջանում վնասվածք է ստացել։ Տուժել է նաև ոստիկաններից մեկը։