Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիմ Չեն Ընն սպառնացել է ոչնչացնել Վաշինգթոնը և Սեուլը

12:24, երկուշաբթի, 01 հունվարի, 2024 թ.
Կիմ Չեն Ընն սպառնացել է ոչնչացնել Վաշինգթոնը և Սեուլը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն սպառնացել է առճակատման դեպքում ոչնչացնել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի մայրաքաղաքներ Վաշինգթոնն ու Սեուլը: Նրա խոսքը մեջբերում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։
     «Ընկեր Կիմ Չեն Ընն ասել է, որ մեր հեղափոխությունն անխոնջ առաջ տանելու հետ մեկտեղ էլ ավելի կուժեղանան ԱՄՆ-ի և «Կորեայի Հանրապետության» տարրերի մահամերձ ինտրիգները՝ ընդգծելով, որ մեր բանակը պետք է անխնա կանխի թշնամիների սադրանքները»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ։
     Նշվում է, որ Կիմ Չեն Ընը պատրաստ է գործի դնել «գերհզոր միջոցների» ամբողջ զինանոցը՝ թշնամիներին ոչնչացնելու համար: Մինչ այդ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել էր, որ Կորեական թերակղզում են գտնվում երկու առավել թշնամական պետությունները: Նա հնարավոր է համարել Կորեական թերակղզում հակամարտության սրումը։

3690 | 0
Facebook