Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իվանիշվիլին վերադառնում է քաղաքականություն

15:36, շաբաթ, 30 դեկտեմբերի, 2023 թ.
Իվանիշվիլին վերադառնում է քաղաքականություն

Վրաստանի նախկին վարչապետ, 67-ամյա Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին՝ իր հիմնադրած «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատվավոր նախագահի կարգավիճակով, որն իշխանության է 2012-ից, փոխանցում է Sputnik Грузия-ն։ «Երեք տարի առաջ հանրությանը հայտնեցի ակտիվ քաղաքական գործընթացներից հեռու մնալու իմ որոշման մասին, իսկ այժմ, սեփական նախաձեռնությամբ, վերադառնում եմ քաղաքական կյանք»,- նշել է նա` հավելելով, որ իր այս քայլը կծառայի երկրի և ժողովրդի շահերին։

3048 | 0
Facebook