Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ի ԱԽ-ը քննարկել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հրթիռային հարձակումը

11:18, շաբաթ, 30 դեկտեմբերի, 2023 թ.
ՄԱԿ-ի ԱԽ-ը քննարկել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հրթիռային հարձակումը

ՌԴ-ը դեկտեմբերի 29-ին ամենաինտենսիվ և զանգվածային հարձակումներից մեկն է իրականացրել Ուկրաինայի վրա՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու սարքեր՝ թիրախավորելով բնակելի տարածքները, ենթակառուցվածքները, արդյունաբերական և ռազմական օբյեկտները, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ​​ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան՝ թվելով խոցված կառույցների ցանկը․ «Ուսումնական հաստատություններ, առևտրի կենտրոններ, բազմահարկ բնակելի շենքեր, առանձնատներ, եկեղեցի, ավտոկայանատեղի»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է ՌԴ կողմից իրականացված լայնածավալ հարձակումը։

3231 | 0
Facebook