Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ը պետք է պաշտպանի Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը». Քենեդի կրտսեր

11:24, ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2023 թ.
«ԱՄՆ-ը պետք է պաշտպանի Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը». Քենեդի կրտսեր

ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը խոստացել է, որ իր վարչակազմը մոբիլիզացնելու է միջազգային հանրությանը՝ պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նկատմամբ, ապահովելու հայերի անվտանգ վերադարձը Արցախ և աջակցելու նրանց ինքնորոշման իրավունքին։

Ի թիվս այլնի, նախագահի թեկնածուն նշել է․ «Էթնիկ զտումների այս քաղաքականության դատարկ դատապարտումները բավարար չեն։ Ի տարբերություն 1915 թվականի ցեղասպանության, սա անշրջելի չէ։ ԱՄՆ կառավարությունը պետք է կազմակերպի և մոբիլիզացնի համաշխարհային հանրությանը՝ քայլեր ձեռնարկելու, որպեսզի ապահովվի հայերի անվտանգ վերադարձը Արցախ և պաշտպանելու նրանց ինքնորոշման իրավունքը։ Սա մի իրավիճակ է, երբ խաղաղ պատժամիջոցներն իրականում կարող են գործել: ԱՄՆ-ը դեռևս ունի լծակներ այդ տարածաշրջանում, և կարող է օգտագործել այդ ուժը՝ մոբիլիզացնելու տարածաշրջանի բոլոր ազգերին՝ շտկելու այս մարդասիրական ողբերգությունը: Մենք պետք է ձգտենք նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման վերացմանը։ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող ժողովուրդ է, և նրան անհրաժեշտ է մուտք դեպի նավահանգիստներ և հարակից երկրներ»:

Մեկնաբանելով Քենեդու հայտարարությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգթոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է․ «Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Ռոբերտ Քենեդի կրտսերի կոչերը՝ պատժելու Ադրբեջանին և սատարելու արցախահայության ինքնորոշման և իրենց հայրենիք անվտանգ վերադարձի իրավունքին։ Մենք առավելաբար գնահատում ենք նրա հայտնվելը որպես 2024 թվականի երրորդ կենսունակ տարբերակ ամերիկահայ ընտրողների համար, հատկապես հաշվի առնելով, որ նախագահական ամենահավանական թեկնածուներից երկուսը՝ նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, զինել են Ադրբեջանի կողմից Արցախի քրիստոնյա հայերի ցեղասպանությունը»։

2221 | 2
Facebook