Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.

Իրադարձություններ

Ամերիաբանկն ամփոփել է Շիրակում ապաստանած արցախցիների աջակցության ծրագիրը

15:30, երեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2023 թ.
Ամերիաբանկն ամփոփել է Շիրակում ապաստանած արցախցիների աջակցության ծրագիրը

Աջակցություն Արցախից տեղահանված և Շիրակի մարզի վեց համայնքներում ապաստանած ընտանիքներին` նրանց առաջնային կարիքների բավարարման համար. Ամերիաբանկն ամփոփել է երկու ամիս առաջ մեկնարկած ծրագիրը:

«Դեռ ամիսներ առաջ մենք ասացինք` «Սիրելի՛ արցախցիներ, պե՛նդ կացիք, մունք ծըզնըհետնք»։ Եվ այսպես սկիզբ առավ հոգատարության շղթան, որի շուրջ համախմբվեցին Ամերիա թիմն ու մեր 10-ից ավելի գործընկերները: Մենք այցելել ենք արցախցի 181 ընտանիքի, հուզվել, ժպտացել, զրուցել, լսել, ջերմացել նրանց հետ յուրաքանչյուր հանդիպումից և փոխանցել, որ մենք նրանց կողքին ենք:

Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին հոգատարության շղթան տարածելու, մեր գաղափարի շուրջ համախմբվելու և արցախցի մեր հայրենակիցների կողքին լինելու համար»,- ասված է Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջում:

Ծրագրում ներառվել են միակողմանի / երկկողմանի ծնողազուրկ երեխաներ ունեցող ու 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, որոնց ընդհանուր առմամբ տրամադրվել է ավելի քան 100 մլն ՀՀ դրամի աջակցություն:

Մանրամասները` տեսանյութում:

Ամերիաբանկն ամփոփել է Շիրակում ապաստանած արցախցիների աջակցության ծրագիրը
Ամերիաբանկն ամփոփել է Շիրակում ապաստանած արցախցիների աջակցության ծրագիրը
Ամերիաբանկն ամփոփել է Շիրակում ապաստանած արցախցիների աջակցության ծրագիրը
1636 | 0
Facebook