Ամերիկայի Միացյալ Նահանգները միակողմանիորեն հայտարարել է մայրցամաքային շելֆի (երկրի ցամաքային տարածքի` ջրի տակ շարունակվող մասը) սեփական մասի ընդլայնման մասին։ Այն ընդգրկում է մոտ մեկ միլիոն քառակուսի կիլոմետր տարածք, որը երկու անգամ մեծ է Քալիֆորնիայից և գտնվում է հիմնականում Արկտիկայի և Բերինգի ծովերում, հայտնում է Bloomberg-ը:
Տարածքը դառնում է «ավելի ու ավելի ռազմավարական», գրում է աղբյուրը։ Բացի Ամերիկայից, դրան հավակնում էին Ռուսաստանն ու Կանադան։
Հրատարակության համաձայն, ընդլայնելով շլեֆը, ԱՄՆ-ն ցանկանում է մեծացնել հասանելիությունը կարևոր օգտակար հանածոներին, որոնք անհրաժեշտ են էլեկտրական մեքենաների մարտկոցների արտադրության համար, ինչպես նաև հասանելիություն ունենալ նավթի և գազի հանքավայրերին։