Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քո կողքին եմ, իմ ընկեր». Հենրիխ Մխիթարյանը՝ Արաս Օզբիլիզին

00:48, շաբաթ, 23 դեկտեմբերի, 2023 թ.
«Քո կողքին եմ, իմ ընկեր». Հենրիխ Մխիթարյանը՝ Արաս Օզբիլիզին

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, այժմ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աջակցություն է հայտնել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ պայքարում։

«Ուրախ եմ տեսնել, որ Արաս Օզբիլիզի նման բարձր մակարդակի մարզիկն ու անձնավորությունը ՀՖՖ նախագահի թեկնածու է։ Ես վստահ եմ, որ նրա գիտելիքները խաղադաշտում և խաղադաշտից դուրս օգուտ կտան իմ երկրում ֆուտբոլի աճին։ Ես քո կողքին եմ իմ ընկեր և հաջողություն եմ մաղթում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը։

5184 | 1
Facebook