Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը չի ցանկանում հաշտվել իր տարիքի հետ. #Axios

19:18, չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2023 թ.
Բայդենը չի ցանկանում հաշտվել իր տարիքի հետ. #Axios

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դժկամությամբ է ընդունում 81 տարեկանում իր ֆիզիկական խնդիրներն ու որոշակի լարվածություն առաջացնում իր թիմում, գրում է Axios-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ղեկավարի շրջապատի աղբյուրները:

Ներկայիս և նախկին օգնականներն ասում են, որ Բայդենն անսովոր եռանդուն է իր տարիքի համար: Բայց նրա կրկնվող հայտարարությունները, որ նա իրեն այդքան երիտասարդ է զգում, ավելի ու ավելի շատ հարցեր են առաջացնում նրա շրջապատի մեջ:

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը և նրա թիմը խորապես ներգրավված են նախագահի ամենօրյա գրաֆիկում: «Ջոն չափազանց շատ է աշխատում»,- ասում է Ջիլ Բայդենը:

Կնոջ ազդեցությունը նախագահական գրաֆիկի վրա անսովոր է թվում, բայց ունի որոշակի նախադեպ: Նենսի Ռեյգանը ուշադիր հետևում էր Ռոնալդ Ռեյգանի գրաֆիկին, նույնիսկ ժամանակ առ ժամանակ խորհրդակցում էր աստղագուշակի հետ: 69 տարեկանում Ռեյգանն ԱՄՆ նախագահ ընտրված ամենատարեց նախագահն էր, որին հաջորդեց 70-ամյա Դոնալդ Թրամփը: Բայդենը գերազանցեց այդ ցուցանիշը՝ 77 տարեկանում ընտրվելով նախագահի պաշտոնում (2020 թվականին):

Հարցումները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում ընտրողների ավելի քան 70 տոկոսը մտահոգված է, որ Բայդենը որոշել է առաջադրվել երկրորդ ժամկետի համար: Ինքը՝ Բայդենը, վրդովված էր ընտրողների դիրքորոշումից, ովքեր կարծում են, որ նա չափազանց ծեր է գլխավոր հրամանատար լինելու համար:

3329 | 0
Facebook