Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ի ԳԱ-ն ընդունել է նեոնացիզմի դեմ պայքարի ՌԴ բանաձևը

19:54, չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2023 թ.
ՄԱԿ-ի ԳԱ-ն ընդունել է նեոնացիզմի դեմ պայքարի ՌԴ բանաձևը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կողմ է քվեարկել Ռուսաստանի ներկայացրած` «Պայքար նացիզմի հերոսացման, նեոնացիզմի և այլ տեսակների դեմ, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և դրանց հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի սրմանը» բանաձևին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Փաստաթղթի օգտին քվեարկել է 118 երկիր, 49-ը դեմ է արտահայտվել, 14-ը՝ ձեռնպահ: Դեմ քվեարկողների թվում են Կանադան, ԱՄՆ-ն, Ուկրաինան և Ճապոնիան: Բանաձևի օգտին հանդես են եկել Ալժիրը, Բոլիվիան, Բրազիլիան, Չինաստանը և Կուբան:

Փաստաթուղթը պատրաստվել Է Ռուսաստանի կողմից՝ մի շարք երկրների, այդ թվում՝ Բելառուսի և Սիրիայի հետ համահեղինակությամբ։

3836 | 0
Facebook