Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոլորադոյի դատարանն արգելել է Թրամփին մասնակցել ընտրություններին

10:24, չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2023 թ.
Կոլորադոյի դատարանն արգելել է Թրամփին մասնակցել ընտրություններին

Կոլորադոյի Գերագույն դատարանը վճռել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը պատրաստվում է մասնակցել 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին, իրավունք չունի ընտրվելու այդ պաշտոնում:

«Դատավորների մեծամասնությունը կարծում է, որ Թրամփն իրավունք չունի զբաղեցնել նախագահի պաշտոնը: Կոլորադոյի պետքարտուղարի կողմից անօրինական կլիներ նրան ներառել որպես փրայմերիզների թեկնածու»,-դատարանի վճիռը մեջբերում է The New York Times-ը:

Թերթը նշում է, որ որոշումը տարածվում է միայն Կոլորադոյի տարածքի վրա: Որոշումը կարելի է բողոքարկել։

Կոլորադոյի դատարանն առաջինն է, որը նման որոշում է կայացրել:

4032 | 0
Facebook