Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ն կօգնի Ուկրաինային, բայց դա կարող է լինել վերջին անգամ». Քիրբի

00:06, երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2023 թ.
«ԱՄՆ-ն կօգնի Ուկրաինային, բայց դա կարող է լինել վերջին անգամ». Քիրբի

Դեկտեմբերին Միացյալ Նահանգները մտադիր են Ուկրաինային ռազմական օգնության մեկ այլ փաթեթ տրամադրել: Սակայն դա կարող է լինել վերջինը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:

«Միացյալ Նահանգները դեռ պլանավորում է այս ամսվա վերջին Ուկրաինային տրամադրել այլ ռազմական օգնության փաթեթ: Բայց այն կարող է լինել վերջինը, քանի դեռ Քոնգրեսը որոշում չի կայացնի լրացուցիչ միջոցներ հատկացնել»,- ասել է նա:

Քիրբին նշել է, որ դրանից հետո Սպիտակ տունը այլևս իրավունք չունի վերամշակել պահուստները:

3867 | 0
Facebook