Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.

Միջազգային

Հունգարիան կարող է զրկվել ԵՄ-ում ձայնի իրավունքից. #FinancialTimes

11:30, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2023 թ.
Հունգարիան կարող է զրկվել ԵՄ-ում ձայնի իրավունքից. #FinancialTimes

Եվրոմիության երկրներն ուսումնասիրում են Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու տարբերակը, որպեսզի Ուկրաինայի համար միջոցներ հատկացնելու մասին համաձայնագիր կնքեն, այս մասին գրում է Financial Times թերթը: «Որոշ պաշտոնյաներ դիտարկում են այսպես կոչված 7-րդ հոդվածով պատժի ընթացակարգի վերսկսման հնարավորությունը, որը կարող է հանգեցնել ձայնի իրավունքի կասեցման: Նման որոշումը կարող է նշանակել, որ Հունգարիան այլևս ձայնի իրավունք չի ունենա: Ի վերջո, Հունգարիան չի կարող խանգարել մեզ Ուկրաինային միջոցներով ապահովել»,- գրում է թերթը՝ մեջբերելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը, որը խոսել է անանունության պայմանով:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԵՄ առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի շրջանակներում համաձայնության են եկել՝ Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցություններ սկսելու շուրջ: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ներկա չի եղել. երբ այդ հարցի շուրջ քննարկումը փակուղի է մտել, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նրան հրավիրել է սուրճ խմելու, ապա 26 երկրների առաջնորդները կարողացել են որոշում կայացնել՝ հօգուտ Կիևի և Քիշնևի:

4497 | 0
Facebook