Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԱՀԿ ԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավարն Ադրբեջանից պահանջել է պաշտպանել մարդու իրավունքները

11:06, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2023 թ.
ԵԱՀԿ ԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավարն Ադրբեջանից պահանջել է պաշտպանել մարդու իրավունքները

ԵԱՀԿ ԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ռոբին Վագեներն Ադրբեջանից պահանջել է պաշտպանել մարդու իրավունքները: «Ադրբեջանում լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների և ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալությունների աճող թիվը գնալով մեծ տագնապ է առաջացնում։ Մամուլի ազատությունը և քաղաքացիական հասարակության մասնակցությունը ժողովրդավարության հիմնասյուներն են:

Որպես Եվրոպայի խորհրդի անդամ՝ Ադրբեջանը պարտավոր է պաշտպանել մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը»,- գրել է Վագեները՝ X-ի իր միկրոբլոգում:

2352 | 0
Facebook