Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Միջազգային

Ճապոնիան բողոք է հղել Հյուսիսային Կորեային

10:18, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2023 թ.
Ճապոնիան բողոք է հղել Հյուսիսային Կորեային

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին հայտնել է, որ Ճապոնիայի իշխանությունները բողոք են հղել Հյուսիսային Կորեայի դեմ՝ բալիստիկ հրթիռի արձակման պատճառով:

«Հյուսիսային Կորեայի գործողությունները, ներառյալ մշտական հրթիռային արձակումները, սպառնում են մեր երկրի, տարածաշրջանի և միջազգային հանրության խաղաղությանն ու անվտանգությանը»,- նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Հայաշիի խոսքով՝ հրթիռների արձակումները խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և սպառնում ճապոնացիների անվտանգությանը:

3920 | 0
Facebook