Անկարան և Բուդապեշտը 16 համաձայնագիր կստորագրեն՝ տնտեսության, առևտրի, պաշտպանական արդյունաբերության, էներգետիկայի և մշակույթի ոլորտներում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Հունգարիա կատարելիք այցի շրջանակներում, գրում է Akşam-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին:
«Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Էրդողանի՝ Հունգարիա կատարած այցի ընթացքում նախատեսվում է բարձրացնել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մակարդակը: Համապատասխան փաստաթուղթը կստորագրեն նախագահ Էրդողանն ու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը»,- նշում է թերթը: