Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Հունգարիան նախազգուշացրել է Բուլղարիային

20:00, շաբաթ, 16 դեկտեմբերի, 2023 թ.
Հունգարիան նախազգուշացրել է Բուլղարիային

Հունգարիան նախազգուշացրել է Բուլղարիային, որ ինքը վետո կդնի Շենգենյան գոտուն մրա անդամակցությանը, եթե չեղարկի իր տարածքով ռուսական գազի տարանցման սակագնի բարձրացման որոշումը, Pannon RTV-ին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի արտգործնախարար Փեթեր Սիյարտոն։

«Եթե այս միջոցը շարունակվի և երկար ժամանակ սպառնա Հունգարիայի էներգամատակարարման անվտանգությանը, մենք վետո կդնենք նրանց անդամակցությանը Շենգենյան գոտուն»,- ասել է արտգործնախարարը։

Նա նշել է, որ Բուլղարիայի՝ Շենգենին միանալու մասին որոշում կարող է կայացվել մոտ ապագայում, և Սոֆիան մտածում է գազի սակագնի բարձրացման մասին օրենքը չեղյալ հայտարարելու մասին, որը նախկինում ընդունվել էր երկրի խորհրդարանի կողմից։

5575 | 0
Facebook