Ուկրաինայի կառավարությունը հաջորդ շաբաթ կսկսի բանակցությունները Եվրոհանձնաժողովի հետ՝ նախապատրաստելու Ուկրաինայի՝ դեպի ԵՄ շարժվելու քայլերի հերթականությունը, BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Եվրոպայի և Եվրոտլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան։
«Մեր աշխատանքները ծրագրված են առաջիկա երեք ամիսների համար․ կպատրաստենք բանակցային շրջանակ, կնախապատրաստվենք բանակցություններին և կձևավորենք բանակցային թիմեր։ Գործընթացը սկսվել է»,- ասել է Ստեֆանիշինան։
Հիշեցնենք՝ ԵՄ առաջնորդները համաձայնել են անդամակցության բանակցություններ սկսել Կիևի հետ․ Հունգարիան դեմ էր արտահայտվել։