Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին ողջունել է Բրյուսելի գագաթնաժողովում ընդունված որոշումը. #Aljazeera

11:48, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2023 թ.
Զելենսկին ողջունել է Բրյուսելի գագաթնաժողովում ընդունված որոշումը. #Aljazeera

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է Բրյուսելի գագաթնաժողովում ընդունված որոշումը, այս մասին գրում է Aljazeera-ն: ԵՄ առաջնորդները համաձայնել են անդամակցության բանակցություններ սկսել Կիևի հետ, բայց Հունգարիան սպառնացել է արգելափակել Ուկրաինային կարևորագույն ֆինանսական օգնություն տրամադրելու ծրագրերը: «Հույսի հստակ ազդանշան՝ իր ժողովրդի և մեր մայրցամաքի համար»,- սոցցանցի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որը հյուրընկալում է Բրյուսելի գագաթնաժողովը:

Զելենսկին ողջունել է այս որոշումը՝ որպես «հաղթանակ Ուկրաինայի համար»: «Հաղթանակ Ուկրաինայի և ողջ Եվրոպայի համար: Հաղթանակ, որը ոգեշնչում է»,- գրել է նա՝ X-ի իր միկրոբլոգում:

Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ դա «ռազմավարական որոշում էր»:
     «Ադ երկրները պատկանում են եվրոպական ընտանիքին»,-ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: ԵՄ-ն նաև համաձայնել է բանակցություններ սկսել Մոլդովայի հետ և ԵՄ թեկնածուի կարգավիճակ է տրամադրել Վրաստանին:

2136 | 0
Facebook