Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունգարիան կրկին արգելափակել է Ուկրաինային 50 մլրդ դոլարի չափով օգնության փաթեթը

10:24, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2023 թ.
Հունգարիան կրկին արգելափակել է Ուկրաինային 50 մլրդ դոլարի չափով օգնության փաթեթը

Հունգարիան կրկին արգելափակել է Ուկրաինային 50 մլրդ դոլարի չափով օգնության փաթեթը: Այս մասին Х-ի իր միկրոբլոգում գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: «ԵՄ գագաթնաժողովի արդյունքները. վետո՝ Ուկրաինայի համար լրացուցիչ գումարների վրա: Մենք այդ հարցին կանդրադառնանք հաջորդ տարի՝ համապատասխան նախապատրաստությունից հետո»,- ասել է Օրբանը:

Ավելի վաղ Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելը հույս էր հայտնել, որ ԵՄ առաջնորդները կարող են միաձայն հաստատել Ուկրաինային ֆինանսական օգնությունը 2024 թվականի սկզբին:

Այժմ Հունգարիան արգելափակում է Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ գրեթե բոլոր որոշումները:

3567 | 0
Facebook