Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ը պետք է խոստանա, որ Ուկրաինան չի մտնի ՆԱՏՕ». ԱՄՆ նախագահի թեկնածու

10:36, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2023 թ.
«ԱՄՆ-ը պետք է խոստանա, որ Ուկրաինան չի մտնի ՆԱՏՕ». ԱՄՆ նախագահի թեկնածու

ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ, գործարար Վիվեկ Ռամասվամին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է խոստանա, որ Ուկրաինան չի մտնի ՆԱՏՕ: «Չեմ կարծում, որ այս հակամարտությունն առաջ է մղում մեր շահերը: Կարծում եմ, որ մենք 200 միլիարդ դոլար ենք ծախսում ամերիկացի հարկատուների գումարներից, որոնք, ավելի լավ կլիներ, օգտագործել մեր սեփական սահմանները պաշտպանելու համար: Բայց ամենավատն այն է, որ դա մեծացնում է երրորդ համաշխարհային պատերազմի ռիսկը: Առաջարկում եմ ողջամիտ գործարք, որը նախատեսում է Ուկրաինայի ինքնիշխանության պահպանում, այո, տարածքների, արևելյան շրջանների որոշակի զիջումներով: Մենք նաև պետք է խոստանանք, որ ՆԱՏՕ-ն դաշինքում չի ընդունի Ուկրաինային»,- CNN-ը մեջբերում է Ռամասվամիի խոսքը:

3041 | 1
Facebook