ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը:
«Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը տարածաշրջանում էր: Մենք ակտիվ բանակցություններ ենք վարել երկու երկրների կառավարությունների հետ: Մենք կշարունակենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ գործընթացն առաջ տանելու համար: Հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է, եթե երկու կողմերն էլ պատրաստ են դրան»,- ասել է Միլերը: