Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Պաղեստինում հրադադարի պահանջով բանաձև է ընդունել

10:48, չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2023 թ.
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Պաղեստինում հրադադարի պահանջով բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը քվեարկել Է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման պահանջով Եգիպտոսի և Մավրիտանիայի ներկայացրած բանաձևի ընդունման օգտին:
     Փաստաթղթի օգտին քվեարկել է 153 պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը, Բրազիլիան, Իրանը, Իսպանիան, Կանադան, Չինաստանը, Կուբան, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Շվեդիան: Դեմ է քվեարկել 10 երկիր, այդ թվում՝ Ավստրիան, Իսրայելը, ԱՄՆ-ը, Չեխիան։ Ձեռնպահ է մնացել 23 պետություն, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ուկրաինան։

2732 | 1
Facebook