Ամերիկացի հանրապետական սենատոր Ջեյմս Դեյվիդ Վենսը (Օհայո նահանգից) Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը ԱՄՆ խայտառակություն է որակել:
«Դա խայտառակություն է: Մենք պետք է անցնենք շատ անարժան գործընթացի միջով, երբ Զելենսկին գա և պահանջի, որ դուք՝ ամերիկացի հարկատուներդ, նրան ևս 61 միլիարդ դոլար տաք: Ես արդեն երկու տարի է՝ Սենատում եմ: Նման խայտառակ ֆարս դեռ չեմ տեսել: Նա այցելում է՝ բացառապես հանրապետականների վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի նրանք թողնեն հարավային սահմանի պաշտպանության հարցը և ևս մեկ քարտ-բլանշ դուրս գրեն Ուկրաինայի համար»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Վենսը։