Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՖՖ նախագահի ընտրության հետ կապված չափազանց կարևոր հարցեր կան». Թաթուլ Հակոբյան

00:24, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2023 թ.
«ՀՖՖ նախագահի ընտրության հետ կապված չափազանց կարևոր հարցեր կան». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՖՖ նախագահի՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք ընտրության հետ կապված չափազանց կարևոր հարցեր կան, որոնք չեն քննարկվում հրապարակավ: Այսօր կխոսեմ դրանցից մեկի մասին: Հետո, եթե հետաքրքիր լինի, այլ խնդիրների մասին էլ կխոսեմ՝ առանց լոբբինգի և կամ մյուսներին թիրախավորելու:
     Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեն մեր մարզական մեկնաբանները, լրագրողները, պարզ ֆուտբոլասերները, գործող և նախկին ֆուտբոլիստները և բոլոր նրանք, ովքեր ուղղակի սիրում եմ ֆուտբոլն առանց սահմանների:
     2016 թվականից իմ հնարավորության սահմաններում փոքր, շատ փոքր ներդրումներ եմ անում մանկապատանեկան ֆուտբոլում, իսկ 2018 թվականից հիմնադրել եմ «ԴՈՎԵՂ ֆուտբոլային ակումբ» ՀԿ-ն և արդեն հինգերորդ տարին մեկ, երկու կամ երեք թիմերով խաղում ենք ՀՖՖ հովանու ներքո անցկացվող Հայաստանի մանկապատանեկան առաջնություններում: ԴՈՎԵՂ-ը ՀՖՖ 25 անդամներից է և իր 1 ձայնով, ինչպես մյուս 24 անդամները, մասնակցելու է դեկտեմբերի 23-ի ընտրություններին:
     Այսօր ճիշտ ժամանակն է խոսել ակումբների քվեների մասին և որպեսզի ոչ մեկին չվիրավորում կամ թիրախավորեմ, օրինակը կբերեմ հենց մեր ակումբի վրա:
     Տեսեք, ԴՈՎԵՂ-ն էլ ունի քվեարկելու 1 ձայն, ՇԻՐԱԿ-ն էլ, այն դեպքում, երբ մենք խաղում ենք 2 մանկապատանեկան թիմով, իսկ ՇԻՐԱԿ-ը խաղում 22 թիմով (չեմ հաշվել, մոտավոր եմ ասում), այդ թվում և՛ Բարձրագույն, և՛ Առաջին լիգայում: Կամ ՓՅՈՒՆԻԿ-ը, որ խաղում է հավանաբար 33 թիմով (էլի չեմ հաշվել, բայց ոնց որ ամենաշատ թիմերն ունեն ՓՅՈՒՆԻԿ-ը և ՈՒՐԱՐՏՈՒ-ն):
     Այսպիսով, ուզում եմ փաստենք, որ արդար չէ, որ և՛ ԴՈՎԵՂ-ն ունի 1 քվե, և՛ ՇԻՐԱԿ-ն ու ՓՅՈՒՆԻԿ-ը: Պետք է լինի արդար համամասնություն, օրինակ՝ քանի թիմով խաղում ես ՀՖՖ հովանու ներքո անցկացվող առաջնությունում, այնքան քվե ունես: Այսինքն՝ ԴՈՎԵՂ-ն ունենում է 2 քվե, ՇԻՐԱԿ-ը՝ 22, ՓՅՈՒՆԻԿ-ը՝ 33: Մոտավոր բան եմ ասում: Կամ՝ եթե ունես մինչև 3 թիմ, ունենում ես քվեարկելու 1 ձայն, եթե ունենում ես մինչև 10 թիմ, 2 ձայն, եթե 10-ից ավելի՝ 3 ձայն: Ահա այս դեպքում է, որ ընտրությունները չեն կարող կանխորոշված լինել:
     Այլապես, կարող է ստացվել, որ ՀՖՖ առաջնություններում մեկ, երկու, երեք թիմեր ունեցող ակումբները որոշում եմ, թե ով է լինելու ՀՖՖ նախագահը:
     Ով էլ որ ընտրվի ՀՖՖ նոր նախագահ՝ Մելիքբեկյանը կամ Օզբիլիզը, կարծում եմ, որ արդարացված կլինի վերոնշյալ հարցը բերել օրակարգ:
     Ընտրությունների հետ կապված էլի հարցեր ունեմ, որոնց մասին կգրեմ առաջիկայում՝ պահելով չեզոքություն»:

2842 | 0
Facebook