Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայի նախկին նախագահը խոսել է Պուտինի մոլուցքի մասին

23:54, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2023 թ.
Ուկրաինայի նախկին նախագահը խոսել է Պուտինի մոլուցքի մասին

Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման ենթադրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոգեկան խանգարման պատճառով կարող է տարված լինել Ուկրաինայով։

«Մարդիկ ասում են, որ նրա (Պուտինի) մոլուցքը Ուկրաինայի նկատմամբ մի տեսակ մոլագարություն է կամ հոգեկան խանգարում: Թերևս դա ճիշտ է»,- ասել է Կուչման The Guardian-ին տված հարցազրույցում:

Կուչման Պուտինին բնութագրել է նաև` որպես ՊԱԿ-ի օպերատիվ աշխատող։ «Սա նրա մասնագիտությունն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- նշել է նա։

Նա նաև հայտնել է, որ 2022 թվականի փետրվարի 24-ին ռուսական հարձակման ժամանակ ինքը կնոջ՝ Լյուդմիլայի հետ եղել է Կիևի կենտրոնում։ «Ես վստահ էի, որ Պուտինը ի վիճակի է ներխուժելու, բայց վստահ չէի, թե արդյոք նա կհամարձակվի դա անել»,- ասել է նա։

Ըստ Կուչմայի՝ Պուտինի նպատակը ոչ միայն տարածքներ գրավելն էր, այլև ոչնչացնելն Ուկրաինայի «հայեցակարգը»՝ որպես «Ռուսաստանի մրցակցային այլընտրանքի»։

«Դրա ապացույցը մարդկայն սարսափելի կորուստներն են և հեղինակության զոհաբերությունը, որին Պուտինը պատրաստ է գնալ հանուն դրա»,- եզրահանգել է նա:

7335 | 1
Facebook