Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ուղղաթիռի հարթակը վերածվել է ավտոկայանատեղու». Էդուարդ Հայրումյան

19:54, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2023 թ.
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ուղղաթիռի հարթակը վերածվել է ավտոկայանատեղու». Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «Հիշում եք, չէ՞, որ Հայաստանում արդեն 5 տարի է, ինչ գործում է սանավիացիայի ծառայությունը։ Իսկ պատկերացնո՞ւմ եք ուղղաթիռով ծանր հիվանդ են բերում, որ իջեցնեն հիվանդանոցի բակում կառուցված հատուկ ուղղաթիռի վայրեջքի հարթակ ու մեկ էլ պարզվում է, որ դա անհնար է, քանի որ ուղղաթիռի հարթակը վերածվել է ավտոկայանատեղու։
     Երեկ գիշեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բակում էի ու պատահական տեսա, թե ինչպես է սանավիացիայի ուղղաթիռների վայրեջքի համար նախատեսված հարթակը վերածվել սովորական ավտոկայանատեղու։ Իսկ հարթակի մուտքի արհեստական խոչընդոտը (шлагбаум) դիտմամբ հեռացվել է, հետքերն էլ ասֆալտապատվել՝ ասես տենց էլ նախատեսված էր։
     Արսեն Թորոսյան, քանի որ Հայաստանյան սանավիացիայի «նախահայրը» դուք եք, ես ինձ թույլ եմ տվել ձեր տեսանյութերն օգտագործելով, անդրադառնալ էս թեմային։ Ակնկալում եմ, որ նենց կանեք, էս անփութությունը թույլատվողները կփոշմանեն, իսկ հարթակը կբերվի անվտանգ և օրինական տեսքի»:

| | |
3285 | 0
Facebook