Եվրոմիությունը մտադիր չէ Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փեթեր Սթանոն։ «ԵՄ-ն չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այն արժեքների քաղաքական և տնտեսական համայնք է։ ԵՄ-ն չի նախատեսում հայ զինվորականներին մարզել ԵՄ անդամ երկրների տարածքում։ Մենք ուսումնասիրում ենք Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, սակայն կոնկրետ որոշումներ դեռ չկան»,-ասել է Սթանոն։