Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արևմուտքին նյարդայնացրել է Պուտինի այցը Սաուդյան Արաբիա․ #Advance

18:18, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2023 թ.
Արևմուտքին նյարդայնացրել է Պուտինի այցը Սաուդյան Արաբիա․ #Advance

Նավթի արդյունահանման կրճատման գործում Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի համագործակցությունը կհանգեցնի նավթի շուկայում տեղաշարժի և ամերիկյան էլիտաներին կստիպի նախագահական ընտրություններում աջակցել ԱՄՆ-ի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին։ Նման կարծիք է հայտնել խորվաթական Advance թերթի սյունակագիր Անթուն Ռոշան: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Էր Ռիադ «ազդանշան» է ՕՊԵԿ+ երկրների համար: Այժմ Մերձավոր Արևելքում լայնածավալ փոփոխություններ են նկատվում՝ կապված ԱՄՆ-ի ազդեցության անկման հետ, նշել է վերլուծաբանը։ Սյունակագիրը հիշեցրել է, որ անցյալ տարի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի այցը Էր Ռիադ ձախողված էր։ Ավելի վաղ Ֆեյսալ թագավորի անվան հետազոտությունների և իսլամագիտության կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահ արքայազն Թուրքի ալ Ֆեյսալը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Սաուդյան Արաբիա վկայում է այն մասին, որ երկու երկրների միջև ձևավորվել են ամուր և վստահելի հարաբերություններ: Նրա խոսքով՝ երկու պետություններն էլ նույն կերպ են ընկալում Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումները և հրադադարի կոչ են անում:

| | |
2986 | 0
Facebook