Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը և պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանային կայունության ամրապնդման գործում: Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը փոխադարձ գործողությունների և համագործակցության մասին, ներառյալ երկու կողմերում ձերբակալվածների ազատ արձակումը։ Դա դրական քայլ է։ Կայուն խաղաղությունը պահանջում է տարածաշրջանային խաղացողների միջև վստահության մթնոլորտի ամրապնդում։ Թեհրանը հույս ունի, որ այդ միջոցառումները կհանգեցնեն կողմերի միջև խաղաղության և կայունության»,- ասել է Քանանին։