Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Գրավված Արցախը դառնում է հսկայական քար՝ ալիևյան վարչակարգի վզից կախ»․ Վ․ Բալյան

17:24, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2023 թ.
«Գրավված Արցախը դառնում է հսկայական քար՝ ալիևյան վարչակարգի վզից կախ»․ Վ․ Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մի քանի օր առաջ խորհրդարանում ելույթի ժամանակ հետաքրքիր տվյալներ է հրապարակել օկուպացված Արցախի հանրապետության տարածքներում բյուջետային ծախսերի մասին: 2021-2023թթ-ին 12 միլիարդ մանաթ, գալիք 2024 թ-ին՝ 4 միլիարդ, ընդհանուր առմամբ մինչև 2026 թվականը ծրագրված ծախսերը կկազմեն 30 միլիարդից ավելի: Հետաքրքիր է, որ այսպես կոչված Մեծ վերադարձի ծրագրով առայժմ օկուպացված տարածքներ են տեղափոխվել 987 ընտանիք՝ ընդհանուր 3932 մարդ, ըստ որում, մինչև 2026 թվականը պիտի տեղափոխեն ոչ ավել, ոչ պակաս 140 հազար: Առաջիկա 10 տարում միայն վերաբնակեցման համար Ադրբեջանին անհրաժեշտ է 150 միլիարդ մանաթ, որ հսկայական, ահռելի մեծ թիվ է՝ անիրական ու չափազանց ծանր բեռ այդ երկրի տնտեսության համար: Հատկանշական է, որ հիմա օկուպացված տարածքներում վերաբնակեցված 987 ընտանիքներին պետական բյուջեից ամենամսյա վճարումներ են անում, որ չվերադառնան Բաքու: Եվ նույնիսկ այդ պարագայում վերաբնակեցվածների շրջանում արդեն հիմա լուրջ դժգոհություն կա, մեծ մասին մի կերպ, համարյա հարկադրաբար են պահում նոր բնակության վայրերում: Որքան էլ ադրբեջանական իշխանությունները ամեն հնարավոր առիթով և բոլոր ամբիոններից Արցախի օկուպացիան պատմական, փայլուն հաղթանակ են ներկայացնում, ակնհայտ է, որ այդ երկիրը, նրա տնտեսությունը ըստ էության ի վիճակի չեն նոր տարածքները դարձնել տնտեսական աճի գոտի: Տեղի է ունենում ուղիղ հակառակը՝ գրավված Արցախը դառնում է մի հսկայական մեծ քար ալիևյան վարչակարգի վզից կախ, որ վաղ թե ուշ դառնալու է նրա տապալման գլխավոր պատճառը:
     Ցանկացած պարտություն նոր հաղթանակի սկիզբ կարող է դառնալ: Հիմա մեզ առավել քան երբևէ անհրաժեշտ է մեկնարկել արդյունավետ պետականաշինություն, չի բացառվում, որ սա մեր վերջին, պատմական հնարավորությունն է»։

Աղբյուրը` Վարդան Բալյան
5012 | 0
Facebook