Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հունաստանը Կիպրոսին սատարում է, իսկ Նիկոլն Արցախը փուռը տվեց»․ Էդուարդ Շարմազանով

16:06, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2023 թ.
«Հունաստանը Կիպրոսին սատարում է, իսկ Նիկոլն Արցախը փուռը տվեց»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չկա խաղաղության պայմանագիր։
     Կա Հայաստանի ադրբեջանացման պայմանագիր։
     Կա հայի հիշողությունն ու ազգային արժանապատվությունն ուրանալու պայմանագիր։
     Ինչո՞ւ օրինակ Հունաստանը Կիպրոսին սատարում է, իսկ Նիկոլն Արցախը փուռը տվեց։
     Որովհետև նիկոլիզմը չունի կարմիր գծեր ու իզմեր, բացի աթոռիզմից։
     Նիկոլը, խաղաղություն ասելով, 5 տարում 3 պատերազմ է բերել։
     Նա՝ ո՞ւր, խաղաղությունն՝ ո՞ւր։
     Նիկոլիզմն ու աղետը հոմանիշներ են։
     Ի՞նչ եմ առաջարկում։
     Չսատարել նիկոլիզմին ու չքվեարկել նրա օգտին որևէ մակարդակում։
     Հեռացնել նիկոլիզմը, հրաժարվել Ադրբեջանի հետ նվաստացման պայմանագիր կնքելուց ու կնքել ՌԴ-ի և Իրանի հետ ռազմական դաշինք։
     Սա է այլընտրանքը։
     Հակառակ դեպքում՝ «բիզիմդիր» ենք լինելու ազգովի»։

| | |
2210 | 0
Facebook