Հասարակական գործիչ, լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Նիկոլի մոտ նավակ ճոճող աշխատող այս տղան ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե չնայած ժողովրդի մեջ ՔՊ-ականների հասցեին տարբեր սպառնալիքներ ու պատժելու կոչեր են հնչում, բայց այդպես էլ չի լինում մեկը, որը համարձակություն ունենա իրականացնել այդ պատիժը։
Այսպիսի բան ասում են մարդիկ, որոնք մարդամեջ դուրս են գալիս թիկնապահներով ու ոստիկանական խմբերով, հետո ժողովրդին ծաղրում են, թե հանդուրժում եք ՔՊ-ին։ Իրենք ամեն լկտիություն անում են ու մնում անպատիժ, իսկ ամբողջ պետական համակարգը նստած հետևում է, թե ով կհամարձակվի մի ՔՊ-ական թուրքի հասցեին մի վատ բան գրի, որ ոստիկաններով ու ԱԱԾ-ով բռնեն։
Բնական է, որ այդքանով հանդերձ ժողովրդին կծաղրեն սրանք իրենց անպատիժ թողնելու համար»։